00:00:00

«Այս ահազանգն ունի կոնկրետ հասցեատերեր». Տարածքներ ենք կորցնում. «Ժողովուրդ»

13:11, 19 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական սահմանը կամաց-կամաց սեղմվում է` բնականաբար, հօգուտ հարևան պետությունների, իսկ պատկան մարմինները ինչպես ՀՀԿ իշխանության օրոք, այնպես էլ հիմա, ոչինչ չեն ձեռնարկում, միայն լուռ հետևում են: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում: Լոռու մարզում անտառների հատման հետևանքով, Արմավիրում՝ Արաքս գետից ավազը հանելու արդյունքում սահմանի գիծը պարբերաբար հետ է մղվում: Ու թեև այս հարցի վերաբերյալ պետական մակարդակով լուրջ քննարկումներ են եղել, բայց խնդիրը չի լուծվել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ինչ է մտածում այս մասին Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով ընդամենը 9 օր առաջ է այս պաշտոնին նշանակվել: Նրա օգնական ներկայացած Գայանեն խոստացավ, որ խնդրի շուրջ մարզպետարանն առաջիկայում տեղեկություն կտա, երբ` չիմացանք: Պարզվում է` նույն վիճակն է նաև սահմանամերձ Տավուշի մարզում: «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդիրների շուրջ դիմեց նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին, սակայն պարզվեց, որ նա անգամ տեղյակ չէր: Մինչդեռ Ղալումյանը Տավուշի մարզպետի պաշտոնին է արդեն 5 ամիս: Փաստորեն, մեր երկրի կարևորագույն խնդրին տեղյակ չէ: ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Այս ահազանգը ունի կոնկրետ հասցեատերեր` ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյան, Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյան, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան»: Նրանք պարտավոր են պահպանել ՀՀ պետական սահմանը»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31