00:00:00

Աննա Օհանյանը՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամլո խոսնակ

03:03, 19 հոկտեմբեր 2018 Բլոգ

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը մամուլի նոր խոսնակ ունի։ Աննա Օհանյանը, ով ավելի վաղ եւս այդ նախարարությունում էր աշխատում, որպես նախկին նախարար Սուրեն Կարայանի մամուլի խոսնակ, վերջինիս հեռանալուց հետո սեփական դիմումի համաձայն ազատվել էր մամուլի խոսնակի պարտականություններից։ Այսօր Աննա Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դարձյալ վերադառնում է նախարարություն։ Հարգելի գործընկերներ, վերադառնում եմ իմ հարազատ` Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն` կատարելու նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները: Մեզ կրկին արդյունավետ համագործակցություն: Նշենք, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնը Կարայանից հետո զբաղեցնում էր Արծվիկ Մինասյանը, վերջինիս պաշտոնանկ արեց Նիկոլ Փաշինյանը։ Նախարար է նշանակվել Տիգրան Խաչատրյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր