00:00:00

Նախագահ Սարգսյանն ընդունել է «Փրայսուոթերհաուս Կուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին

00:13, 19 հոկտեմբեր 2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Փրայսուոթերհաուս Կուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ PwC Ռուսաստանի և Եվրասիայի գործադիր գործընկեր, գլխավոր տնօրեն Իգոր Լոտակովին, PwC Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային և PwC Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանին: «Փրայսուոթերհաուս Կուպերս»-ը աշխարհում խոշորագույն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 157 երկրում: 2007 թվականից ընկերությունն աշխատում է նաև Հայաստանում: Հանդիպմանը քննարկվել են մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնմանը, մասնավորապես ներդրումային տեսանկյունից Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հնարավոր ծրագրերն ու գաղափարները:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31