00:00:00

Մհեր Գրիգորյանն ու Թոմաս Մայր-Հարգինգը քննարկել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի առաջնահերթությունները

23:30, 18 հոկտեմբեր 2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգին: Ինչպես տեղեկացնում են Մ. Գրիգորյանի աշխատակազմից, հանդիպմանը ներկա էին նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը կարևորել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ երկու կողմերի համատեղ ջանքերը և հույս հայտնել, որ Թոմաս Մայր-Հարթինգի այցը ևս մեկ խթան կհանդիսանա ՀՀ-ԵՄ հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու համար:
Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգային հարցերին, խոսել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին:
«Որպես Հայաստանի առանցքային գործընկեր՝ Եվրոպական միությունը պատրաստակամ է աջակցելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին միտված Հայաստանի ջանքերին՝ ի շահ ՀՀ քաղաքացիների: Մենք ակնկալում ենք արդյունավետ առաջընթաց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներում»,- հանդիպման ընթացքում նշել է ԵԱԳԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ՝ երկուստեք կարևորելով դրանց հետևողական իրականացումը երկրի կայուն զարգացման տեսանկյունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր