00:00:00

Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողների «մուտիլովկեքի» մասին. «Ուզում եք բոմբ տաք, տրաքացնեք, արդեն տրաքել, պրծել ա»

21:57, 18 հոկտեմբեր 2018

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ ԲՀԿ նախագահ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը «Մայնինգ» ֆերմայի բացմանն են մասնակցել: Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ներդրողներ են գալու Հայաստան, դիմելու են վարչապետին՝ որոշ հարցեր քննարկելու, որ ավելի մեծ ներդրումներ անեն. «Հիմա ներդրման չափը մոտ 50 մլն է, արված է արդեն նախնական: Իրենք պիտի տեսնեն օրենքները, որ մնացածն անեն: 40 երկրից գալիս են, մենք պետք է իրենց ճիշտ ընդունենք, ներկայացնենք, որ մարդիկ վստահ լինեն: Իհարկե, ժողովրդին իրենք շատ լավ են ընդունել՝ տեսնելով մեր ազգի հյուրասիրությունը, ամեն անգամ գալով՝ լավ տպավորությունով գնում են, մնացածը լուծվող խնդիրներ են»: Գագիկ Ծառուկյանն ասաց, որ այս տարի երկու գործ ունեն անելու. «Վարչապետի հետ կբացենք արեւային պանելներինը, սրբիչինը եւ ասենք թե Եղվարդինը, որ գործարանը կա: Մյուս տարվա համար նախատեսված է տեքստիլի քաղաքը, որը մեկ միլիարդ է կազմում, ներդրողները ուզում են գան, քննարկեն կառավարության անդամների հետ, երկաթի գործարանի նախագիծը կա, հանքավայրը կա, դա էլի մոտ 1 մլրդ-ի ներդրում է, մենք ոչ թե հումքը վաճառենք, այլ կարողանանք այստեղ արտադրենք, որը աշխատատեղ կլինի մեծ քանակով, հարկեր է, տուրքեր է: Տրամադրված ենք կառուցողական՝ զարգացնելու, աշխատատեղեր բացելու»: Նա ասաց, որ այս տարի եթե բացեն այդ 2-3 գործարանները՝ մոտ 1000 նոր աշխատատեղ կբացվի, իսկ մյուսները գործարկելու դեպքում՝ մի քանի հազար: Ըստ Գագիկ Ծառուկյանի, մեր լրագրողները «մուտիլովկեք» են անում, որ հետաքրքիր լինի. «Ուզում եք բոմբ տաք, տրաքացնեք, արդեն տրաքել, պրծել ա, արդեն կառուցելու ժամանակն ա»: Նա ասաց, որ Փաշինյանն ասել է՝ բարիկադներն արդեն քանդված են, պետք է այնպես անեն, որ ամեն ինչ նորմալ լինի, երկիրը կառուցվի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր