00:00:00

Վալերիյ Օսիպյանը՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին

16:13, 18 հոկտեմբեր 2018

«Վարչապետի որոշումը ճիշտ որոշում է, կարծում եմ՝ Հունան Պողոսյանը լավ կաշխատի»,- նման կերպ արձագանքեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այն հարցին ի պատասխան, թե ինչպես է վերաբերվում Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման հանդեպ հնչող քննադատություններին: Պատասխանելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցին՝ ոստիկանապետն ասաց, որ ունեն ճիշտ այն նույն պատրաստակամությունը, որն ունեին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Կրկին աննախադեպ վերահսկողություն է լինելու, ընտրություններին տեղ չեն ունենալու քրեական հեղինակությունները: Նա նշեց, որ ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնելու խորհրդարանական ընտրությունները, մարզերում նոր մոտեցումներ կկիրառվեն, սակայն դրանց մանրամասները չբացահայտեց: «Այս 5 ամսվա մեջ չհամոզվեցի՞ք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են»,- նշեց Վալերիյ Օսիպյանը: Նա ասաց, որ այս համատեքստում նախկինում և նաև հիմա շատ է արժանացել քննադատության, սակայն քննադատողներին խորհուրդ տվեց մատնանշել մի դրվագ, որտեղ ինքը թերացել է: Ոստիկանապետը միևնույն ժամանակ նկատեց, որ ինքը չի ուզում ասել, որ ինքն իդեալական աշխատող է, սակայն աշխատում է սխալներ թույլ չտալ: Որպես կառույցի ղեկավար ինքը գոհ է իր համակարգի յուրաքանչյուր ծառայողի աշխատանքից, որքան էլ փորձեն ցեխ շպրտել ոստիկանության վրա: Վալերիյ Օսիպյանը պնդեց, որ ներկայիս ոստիկանությունը լավ է կատարում իր առջև դրված խնդիրները: «Միայն բանիմաց ու ուժեղ ոստիկանությունը կարող էր Երևանի ավագանու այդպիսի ընտրություններ ու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով անցկացնել»,- ասաց Վալերիյ Օսիպյանը: Ըստ նրա՝ Երևանի ավագանու ընտրություններին ընտրական ցուցակները եղել են գրեթե իդեալական: Միայն մեկ դեպք է եղել՝ մահացած մարդու անվան առկայություն ցուցակում, որում ոստիկանության մեղքը չի եղել, որովհետև մարդուն հուղարկավորել են ՌԴ-ում, որի մասին ոստիկանությունը իմանալ չէր կարող: Վալերիյ Օսիպյանը հայտարարեց, որ ՀՀ ոստիկանությունը տիրապետում է օպերատիվ իրավիճակին, և անհանգստության հիմքեր չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր