00:00:00

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի մոտ կայացել է աշխատանքային առաջին խորհրդակցությունը

15:48, 18 հոկտեմբեր 2018

 Հոկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը հրավիրեց աշխատանքային առաջին խորհրդակցությունը: Նա նշեց, որ վերջին 5 ամիսներին լինելով  տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար՝ հնարավորություն է ունեցել ծանոթանալու մարզի խնդիրներին, որոնք բազմաթիվ են եւ առկա են գրեթե բոլոր ոլորտներում:  Մարզպետը դրանք երկու հիմնական մասի  բաժանեց՝  օրինականության, արդարության եւ հավասարության հաստատում եւ սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում: Մարզպետը նշեց, որ այս տեսակետի հիմքում ընկած են առաջին հերթին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն տրված առաջադրանքը եւ քաղաքացիների այն սպասելիքները, որոնք առկա են թավշյա հեղափոխությունից հետո: «Այս խնդիրները մենք անկասկած լուծելու ենք համատեղ,-ասաց մարզպետը եւ ներկայացրեց այն պահանջները, որոնք առաջադրվելու են իր կողմից: Դրանք առաջին հերթին վերաբերում են աշխատանքի հանդեպ ունեցած մոտեցումներին, նորովի մտածելակերպին, եւ, որ ամենակարեւորն է, նոր իշխանության տեսակետներին համահունչ ընթացքին»,- ասաց նա: Դավիթ Գեւորգյանը ըստ ոլորտների անդրադարձավ առաջնային համարվող հիմնախնդիրներին, ներկայացրեց դրանց լուծման իր մոտեցումներն ու սպասելիքները: Նա հաստատեց այն տեսակետը, որ իր համար բացառվում է օրենքի տառի  ցանկացած խախտում, եւ նա անհանդուրժող է լինելու յուրաքանչյուր պարագայում: «Երբ ես նշանակվեցի Արագածոտնի մարզպետ, մարդիկ ինձանից պահանջեցին հեղափոխությունը վերջապես մարզ հասցնել: Այնպես որ Հայաստանում իրականացվող յուրաքանչյուր փոփոխություն մարզի ամենափոքր հատվածում պետք է զգալի լինի,-ասաց Դավիթ Գեւորգյանը եւ տալով առաջին հանձնարարականները՝ մաղթեց հաջող աշխատանքային օր»,- նշեց մարզպետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր