ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին։
Պատասխանելով հարցին՝ այդ հայտարարություններում տողատակ տեսնում է արդյոք, Մնացականյանն արձագանքեց. «Մենք աշխատում ենք մեր դիրքորոշումների շրջանակում եւ շարունակելու ենք անել այն, ինչ անելու ենք մեր դիրքորոշումների շրջանակներում», հայտնում է News.am-ը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ անակնկա՞լ էր նման հայտարարությունը, որին Մնացականյանն արձագանքեց. «Անակնկալների մասին չեմ ուզում խոսել։ Անակնկալներ ամեն օր լինում են»։