00:00:00

Լեռնային Ղարաբաղի հարցով Փարիզի դիրքորոշումն անփոփոխ է. Ջոնաթան Լաքոթ

18:40, 18 հոկտեմբեր 2018

Լեռնային Ղարաբաղի հարցով  Փարիզի դիրքորոշումն անփոփոխ է։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը։ Ի պատասխան խնդրանքին՝ մեկնաբանել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, ֆրանսիացի դիվանագետը հայտարարել է. «Փարիզի դիրքորոշումն անփոփոխ է։ Մենք մտահոգված ենք, որ մարդիկ են զոհվում եւ հույս ունենք, որ հակամարտությունը կլուծվի բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով»։ Նշենք, որ EVN Report ամսագրի հետ հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր. «Դաժան իրականությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ, չնայած այնպիսի իրադարձություններ, ինչպիսին 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր, հայ ժողովրդի համար դա առավել դժվար են դարձնում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր