00:00:00

Բռնցքամարտիկները պահանջում են նոր ընտրություն․ լարված իրավիճակ նախարարության դիմաց (տեսանյութ)

18:48, 18 հոկտեմբեր 2018 Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մի շարք ներկայացուցիչներ, գործող բռնցքամարտիկներ այսօր բողոքի ակցիա անցկացրեցին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դիմաց։ Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում  ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի դեմ։ Հավաքվածները նշեցին, որ Արթուր Գեւորգյանի ընտրությունը տեղի է ունեցել օրենքի խախտումով, եւ բացի այդ Գեւորգյանը չի զբաղվում ֆեդերացիայի խնդիրներով։ Բռնցքամարտիկները ի նշան դժգոհության որոշ ժամանակով փակեցին Աբովյան փողոցը։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Գաբրիել Ղազարյանը, ով նշեց, թե նման կերպ հարցեր լուծելը տեղին չէ։ Ղազարյանն առաջարկեց ձեւավորել աշխատանքային խումբ, որոնց հետ կլոր- սեղան քննարկում կիրականացնի։ Բողոքի ակցիայի մասնակիցների համար ընդունելի էր այս առաջարկը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր