00:00:00

Ավազակային հարձակում Արագածոտնում. հարուցվել է քրեական գործ

18:21, 18 հոկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման դեպքի առթիվ: 2018թ. հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04-ի սահմաններում, բժշկական դիմակներով  դիմակավորված երկու անձինք, օգտվելով տան մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել Արագածոտն համայնքի տներից մեկը, հարձակվել տանը այդ պահին գտնվող կանանց՝ մոր եւ դստեր վրա, քաշքշել, ձեռքերով հարվածել նրանց: Վերջիններիս կողմից ցուցաբերված դիմադրության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի դիմակն ընկել է դեմքից եւ նրանք, առանց պահանջ ներկայացնելու, դիմել են փախուստի: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2018թ. հոկտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է բժշկական դիմակ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Քրեական գործով Արագածոտն համայնքի բնակիչները ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել: Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմնին՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր