00:00:00

Քոչարյանն ընդդիմադիր կուսակցություն կստեղծի

17:01, 18 հոկտեմբեր 2018

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստվում է  նոր կուսակցություն ստեղծել և ընդդիմություն դառնալ: «Եթե վերադառնում ես քաղաքականություն, ապա պետք է մտածել այդ մասին»,- նշել է նա: Ըստ Քոչարյանի` կուսակցության անվանումը սկզբունքային չէ, սկզբունքային են մոտեցումները: «Այսօր ես ընդդիմադիր դաշտում լուրջ  վակուում եմ տեսնում, որը պետք է լցնել` երկրի շահերից ելնելով»,- ասել է նա: Նախկին նախագահը նշել է, որ  որևէ բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտումներ չունի: «Եթե նման ձգտում լիներ, ես 10 տարի չէի ապրի իմ անձնական կյանքով: Իրավիճակն այնպես է զարգանում, որ ներքաշում է քեզ գործընթացի մեջ, որից դու չես կարող հրաժարվել` ելնելով կենսագրությունից, բնավորությունից և կյանքի դիրքորոշումից»,- նշել է նա: Խոսելով դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու մասին` Քոչարյանը նշել է, որ պարզապես չի հասցնում: Ըստ նրա` կուսակցությունում պետք է ընդգրկվեն տաղանդավոր, երիտասարդ և էներգիայով լի մարդիկ, իհարկե, կլինեն  նաև հին թիմից անդամներ, որոնց գիտի, որոնց հետ աշխատել է: Եվ այդ ամենի համար, ըստ Քոչարյանի, ժամանակ է  հարկավոր:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31