00:00:00

Փաշինյանի հույսը եւ առաջարկը գործադիրի անդամներին (տեսանյութ)

13:02, 18 հոկտեմբեր 2018

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմամբ պայմանավորված քաղաքական իրավիճակը տրամադրությունների ու աշխատանքի վրա որոշակի ազդեցություն է ունենում: Այս մասին,  այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Ուզում եմ հուսալ, որ այդ ընթացքում կառավարությունն աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, այլ, ընդհակառակը, որովհետև, այո, նախընտրական փուլ ենք թևակոխելու, բայց, մյուս կողմից, ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել առավել արդյունավետ մակարդակի հասցնելու համար», - ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ օգտվելով առիթից, որ պետական կառավարման համակարգը չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում, դա շատ լավ ժամանակ է աշխատելու համար: «Հույս ունեմ, որ մեր կառավարության այն հատվածը, որը քաղաքականացված չէ, այս ժամանակը կօգտագործի կառուցողական նպատակներով», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: https://www.youtube.com/watch?v=dRnN4UsgL1k&feature=youtu.be    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր