00:00:00

Ոստիկանությունն ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ կօգտագործի նոր մոտեցումներ. Վալերի Օսիպյան

12:03, 18 հոկտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանությունը լիարժեք պատրաստ է դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վալերի Օսիպյանն ընդգծեց, որ ոստիկանությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ունի նույնպիսի պատրաստվածություն, որը կար Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ: «Վստահեցնում եմ ձեզ, որ ոստիկանությունն ունի նույնպիսի պատրաստվածություն, որը կար: Վալերի Օսիպյանը պնդեց նախկինում արած հայտարարությունը, որ ընտրությունների հետ կապված հանրապետության ողջ տարածքում ոստիկանության կողմից աննախադեպ հսկողություն է լինելու: «Ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Այստեղ մենք կօգտագործենք նոր մոտեցումներ՝ հատկապես մարզերում»,- ասաց Օսիպյանը՝ հրաժարվելով հավելյալ մանրամասներ հայտնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր