00:00:00

Ոնց որ թե ժողովուրդն էլ է պատրաստ շատ տարբեր զարգացումների. Արարատ Միրզոյան

15:01, 18 հոկտեմբեր 2018

Ես հույս ունեմ, որ բոլոր ուժերը կդրսեւորեն անհրաժեշտ խոհեմություն եւ կներդնեն իրենց լավագույն ջանքերը, որպեսզի առավելագույնս անցնցում անցնեն այս երկու շաբաթները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: «Ցանկացած պարագայում կառավարությունը պատրաստ է տարբեր զարգացումների եւ դատելով ընդհանուր հանրային տրամադրությունների շոշափումից, ոնց որ թե ժողովուրդն էլ է պատրաստ շատ տարբեր զարգացումների»,-նշել է նա: Նշենք, որ նախորդ օրերին Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ եւ քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր