00:00:00

«Ժամանակ». «Պատրաստ եմ ծառայել իմ պետությանը». Վլադիմիր Գասպարյանի մյուս տեղակալը եւս չի մերժի պաշտոնի որեւէ առաջարկ

13:54, 18 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը վրդովմունք եւ բուռն քննարկումներ է առաջացրել հանրության շրջանում։ Քննարկումների նոր ալիք բարձրացավ հատկապես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պարզաբանումից հետո: Նախկին ոստիկանապետի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանը մեզ հետ զրույցում նախ ողջունեց Հունան Պողոսյանի նշանակումը, ապա չբացառեց նաեւ իր ներգրավվածությունը նոր Հայաստանին. «Դրանք շատ անտեղի քննադատություններ են։ Հունան Պողոսյանը շատ պետականամետ գործիչ է, պետության մարդ է, եւ ես շատ ուրախ եմ այդ նշանակման համար ու շատ-շատ շնորհակալ եմ նրան նշանակողներին»,- նշեց Համբարյանը՝ հավելելով. «Ես պատրաստ եմ ծառայել իմ պետությանն ու հայրենիքին»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր