00:00:00

ՔԿ-ն ստացել է Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու մասին միջնորդությունը

02:48, 18 հոկտեմբեր 2018 Իրավական

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ ղեկավարի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տուժող ճանաչելու վերաբերյալ՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունն ստացվել է: Այս մասին հայտնել է  ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ «Քրեական դատավարության օրենսրգքով նախատեսված կարգով կքննարկվի և արդյունքների մասին կտեղեկացնենք միջնորդություն ներկայացրած անձին», - նշել է  նա։ Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի վերաբերյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին տուժողի դատավարական կարգավիճակ տալու վերաբերյալ։ Միջնորդությունը, ըստ աղբյուրի, Քննչական կոմիտե ներկայացվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելու փաստը: Հովհաննես Խուդոյանի կարծիքով, իրավաչափ կլինի դատավարական կարգավիճակի ճանաչումը, իսկ մերժումը կասկածի տակ կդնի նախաքննության օբյեկտիվությունը: Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջև մարտի 1-ին առնչվող քրեական գործի վերաբերյալ հեռախոսազրույցը գաղտնալսվել էր ու հրապարակվել։ Կատարվածի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պաժշտոնեական լիազորություններն անցնելը»։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որը այս գործով հանդիսանում է որպես տուժող, երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ իրավապահներին արդեն հայտնի է գաղտնալսման պատվիրատուն, և նա հանրության մեջ լայն ճանաչում ունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր