00:00:00

Արտակարգ դեպք Գյումրիում․ մանկատան պահակը բակում հայտնաբերել է նորածին երկվորյակների

02:32, 18 հոկտեմբեր 2018

Aravot.am-ը գրում է․ Քիչ առաջ Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է նորածին երկու տղաների (Տես լուսանկարում)։ Պահակը պատուհանից տեսել է, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ կա, մտածել է, աղբ են բերել ու թափել, բացել ու տեսել երկու տղաների, որոնք շնչում են։ Հիշյալ հաստատությունից անմիջապես զանգահարել են ոստիկանություն։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը մեզ փոխանցեց, որ գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաները մոտ 2-3 օրական են, ըստ երևույթին զույգ եղբայրներ են, այս պահին երեխաներին տեղափոխում են երեխաների խնամքի կենտրոն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր