00:00:00

Փաշինյանը թակեց ՀՀԿ-ի դուռը

02:14, 18 հոկտեմբեր 2018

Հանրապետական կուսակցությունը դեռ չի որոշել` մասնակցի խորհրդարանի արտահերթ ընտրությանը, թե ոչ, ռեսուրսները պետք է հաշվարկել: Այս մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Թե ինչ բնույթի ռեսուրսների մասին է խոսքը, Բաղդասարյանը չի մեկնաբանել։ Արդյո՞ք խոսքը փողային, թե այնուամենայնիվ մարդկային ռեսուրսի մասին է։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում շատ փող կա, ավելի շուտ ՀՀԿ-ի մոտ գումարի պակաս չկա։ Հետեւաբար խնդիրը ֆինանսական սղությունը չէ։ ՀՀԿ-ն ունի էլեկտրատի խնդիր։ Հենց այս ամենը հաշվի առնելով է, որ կուսակցությունում ձգձգում են քննարկումներն ու համապատասխան որոշումը մասնակցել արդյո՞ք խորհրդարանական արտահերթ ընտրություններին, թե ոչ։ Միաժամանակ ՀՀԿ-ում վերջին ամիսներին տեղի է ունենում կապիտալի եւ մարդկային արտահոսք։ Նախկին մոլի ՀՀԿ-ականները այս օրերին իրենց անվերապահ վստահությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանին, ում բավականին վերջերս սուր քննադատության էին ենթարկում։ Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչներն էլ չեն թաքցնում, որ առաջիկա ընտրություններում իրենց ցուցակում կլինեն բարիկադներից այն կողմ գտնվողներ։ Արդյո՞ք կադրային պակասն է ստիպում Փաշինյանին թակել ՀՀԿ-ականների դռները դժվար է ասել։ Ակնհայտ է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, որը պետք է իր հետ բերեր փոփոխություններ, ոչ միայն համակարգային, այլ նաեւ դեմքերի, իրականում տեղի չի ունենում։ ՀՀԿ-ի փոխարեն երկիրը կառավարելու են պարզապես ելք գտած ՀՀԿ-ականներն ու նոր Հայաստանում արագ հարմարվողները։ Ի դեպ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, որ ՀՀԿ-ի գործընկերների հետ համագործակցելու չունեն, չեն ունեցել և չեն ունենալու․ հավանաբար այդ ժամանակ ընդդիմադիր Փաշինյանը չէր պատկերացնի, որ կլինեն նաև այսպիսի ժամանակներ, երբ ստիպված կլինի հույսը դնել ՀՀԿ-ի կադրերի վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր