00:00:00

Արցախի պետնախարարի հետ հանդիպման վերաբերյալ

01:08, 18 հոկտեմբեր 2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մի շարք ոլորտներում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Մհեր Գրիգորյանը Արցախի պատվիրակությանը ներկայացրել է իր համակարգման շրջանակներում գտնվող՝ սոցիալական և ֆինանսական ոլորտների բարեփոխումները և դրանց իրականացման ուղղությամբ տարվող քայլերը: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է հայկական երկու պետությունների միջև փորձի փոխանակումն ու նշել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները լավ օրինակ են ծառայում Արցախի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր