00:00:00

Մասիսցիները պահանջում են գյուղապետի հրաժարականը․ կփակեն ավտոճանապարհը (լուսանկարներ)

20:30, 17 հոկտեմբեր 2018

Արարատի մարզի Մասիս գյուղում բողոքի ակցիաները եւ դժգոհությունները գյուղապետ Ենոք Գալստյանի դեմ շարունակվում է։ Հիշեցնենք, որ գյուղաբնակներին զայրացրել էր այն հանգամանքը, որ Գալստյանը գյուղի հին եկեղեցու տարածքը անհասկանալի ճանապարհներով հատկացրել էր ֆերմերներից մեկին, ով տվյալ տարածքը վերածել է անասնագոմի։ Բացի այդ մասիսցիները դժգոհում են, որ գյուղապետը անվերջ շրջագայությունների մեջ է լինում, եւ իրականում գյուղի խնդիրներով չի զբաղվում։ Այսօր Մասիսի բնակիչները իրենց բողոքն են արտահայտել հավաքվելով գյուղամեջում։ Տասնյակ գյուղաբնակներ են ոտքի կանգնել։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ գյուղի բնակիչները որոշել են անգամ փակել Արարատ- Երեւան տանող ավտոճանապարհը, սակայն տեղի ոստիկանների հետ բանակցություններից հետո որոշումը փոխել են։ Գյուղի բնակիչները մեզ փոխանցեցին, որ ոստիկանության ներկայացուցիչները խնդրել են բողոքի գործողություններ չիրականացնել, քանի որ գյուղապետը եւս համայնքում չէ։ Նշենք, որ գյուղապետ Ենոք Գալստյանը, ԱԺ նախկին պատգամավոր Ժորա Գալստյանի որդին է։ Վերջինս երեկ մեզ հետ զրույցում ասել էր, որ որդին սեփական արձակուրդի հաշվին գտնվում է Սոչիում։ Գյուղաբնակներն էլ հայտնեցին, որ չեն պատարստվում ընկրկել, եւ բողոքի գործողությունները կվերսկսեն գյուղապետի՝ ժամանելուն պես։ Նրանք նաեւ պահանջում են, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը եւս գա գյուղ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր