00:00:00

Նախարար Գարեգին Բաղրամյանի ունեցվածքը․ «Փաստ»

13:10, 17 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը հայտարարագրել է երկու բնակարան, երկու ավտոտնակ, ինչպես նաեւ «KIA SORENTO 3.5» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2018թ. հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. հունիսին, երբ դեռ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա հանձնած փոխառությունները կազմել են 10 մլն ՀՀ դրամ, 700 000 ՀՀ դրամ, 200 000 ռուսական ռուբլի եւ 1 200 000 ՀՀ դրամ: Նույն ժամանակահատվածում նրա դրամական միջոցները կազմել են 5 800 000 ՀՀ դրամ եւ 27 000 ԱՄՆ դոլար: Իսկ եկամուտների հանրագումարը կազմել է 5 506 091 ՀՀ դրամ: Երկու տարբեր աշխատավարձերից ստացել է 3 489 503 եւ 161 280 ՀՀ դրամ եկամուտ: Իսկ տրված փոխառություններից ստացած եկամուտները կազմել են 415 282 ՀՀ դրամ, 28 380 ՀՀ դրամ, 54 566 ՀՀ դրամ: «Այլ եկամուտներ» բաժնում նա հայտարարագրել է 1 348 120 եւ 8 960 ՀՀ դրամ: Նշենք, որ Գարեգին Բաղրամյանը ավելի քան 15 տարի աշխատել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: 2011 թվականից եղել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր