00:00:00

Ոստիկանները չեն հարմարվում նոր կարգավիճակին. Դժգոհություն է հասունանում. «Հրապարակ»

13:00, 17 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում։ Հին Հայաստանում փափուկ պայմաններում աշխատած ոստիկանները չեն հարմարվում նոր կարգավիճակին՝ սահման մեկնելու եւ այնտեղ ծառայություն իրականացնելու նորույթին։ Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ոստիկանության ներքին զորքերի ծառայողները 15 օրով մեկնում են սահման՝ այնտեղ ծառայելու։ Ընդ որում, նրանց ուղարկում են հայ-ադրբեջանական սահմանի բավականին վտանգավոր կետերում ծառայության։ Մենք լուրեր ենք ստանում, որ մի քանի տասնյակ աշխատակիցներ նույնիսկ խզել են պայմանագրերը եւ հեռացել համակարգից։ Նրանք հրաժարվում են 32 հազար դրամ հավելավճարից, որը ստանում են այդ հերթապահության համար։ Չնայած համակարգից զանգվածային արտահոսքի լուրերը պաշտոնապես չեն հաստատում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր