00:00:00

Հայաստանի հավաքականի ջախջախիչ հաղթանակը Մակեդոնիայի նկատմամբ

02:09, 17 հոկտեմբեր 2018 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում հանդիպեց Մակեդոնիայի ընտրանուն: Հայաստան հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Մակեդոնիայի նկատմամբ՝ 4։0 հաշվով։ Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացել է Մարկոսը՝ հեռահար հարվածով դառնալով գոլի հեղինակ: 67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Յուրա Մովսիսյանը։ Տուգանայինից կատարած հարվածով հաշիվը եռապատկեց Գևորգ Ղազարյանը: Հանդիպման վերջակետը դրեց Հենրիխ Մխիթարյանը։ Մեր ընտրանին այս հաղթանակից հետո խմբում վաստակում է 6 միավոր: Մակեդոնիան 9 միավորով առաջին տեղում է: Ջիբրալթարն ու Լիխտենշտեյնն ունեն 3-ական միավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր