00:00:00

ՀՀԿ-ն երկու թևի է բաժանվել՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ իրենց «գնացքը գնացել է». «Հրապարակ»

13:37, 16 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերին սպասվող արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցում Հանրապետականը 2 թևի է բաժանվել։ Արմատականները՝ ի դեմս Շարմազանով-Աշոտյան դուետի, կարծում են, որ, անկախ արդյունքներից, մասնակցությունը պարտադիր է ու ազնիվ ՀՀԿ-ի էլեկտորատի հանդեպ։ Իրատեսները վստահ են, որ ՀՀԿ-ի «գնացքը գնացել է», պետք չէ վերջնականապես զրոյանալ։ Դեռ վերջնական որոշում չկա, այն կկայացնեն առաջիկա ԳՄ և խորհրդի նիստերի ժամանակ։ Ի դեպ, առաջիկա օրերին կուսակցությունից կրկին արտահոսք կլինի․ այն պատգամավորները, որոնք աջակցություն հայտնեցին արտահերթի անցկացմանը, կլքեն նաև կուսակցությունը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր