17:21:04

Ինչ ունեցվածք ունի Ֆելիքս Ցոլակյանը. «Փաստ»

13:20, 16 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի եկամուտների հանրագումարը 2017 թվականին կազմել է 6 281 959 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017 թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է 2018թ. ապրիլի 11–ին, երբ դեռ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր: Ֆելիքս Ցոլակյանն անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: Նրա դրամական միջոցները 2017թ. կազմել են 14 888 000 ՀՀ դրամ: ԱԻ նախարարի եկամուտները նախորդ տարի գոյացել են աշխատավարձից և կենսաթոշակից: Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 4 465 460 ՀՀ դրամ, կենսաթոշակից ստացած եկամուտը՝ 1 816 499 ՀՀ դրամ: Մինչ պատգամավոր դառնալը նա ղեկավարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, մի քանի տարի զբաղեցրել է Շիրակի մարզպետի, իսկ ավելի վաղ՝ նաև ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնները»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31