00:00:00

Երեւանում Ford մակնիշի ավտոմեքենայում 36-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

20:48, 14 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Հոկտեմբերի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում, Ford մակնիշի ավտոմեքենայում 36-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին և ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ 7-րդ փողոցում գտնվող «Ընտանեկան» ռեստորանային համալիրի մոտ արդեն մի քանի օր է՝ Ford մակնիշի ավտոմեքենա է կայանված, որի մեջ տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները Ford Transit մակնիշի ավտոմեքենայի միջնամասում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 36-ամյա Արթուր Հարությունյանի դին: Վերջինս մի քանի օր որպես անհայտ կորած որոնվում էր ոստկանության կենտրոնական բաժնի կողմից: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր