00:00:00

Սամվել Մայրապետյանի գործով շրջանառվում է նաեւ Արմեն Գեւորգյանի անունը. «Ժողովուրդ»

13:10, 12 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 9-ին ՀՔԾ միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին. նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու հատկանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս քրեական գործով շրջանառվում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին օգնական Արմեն Գեւորգյանի անունը: Իրավապահ մարմինները քննում են մի վարկած, ըստ որի` գործարար Սիլվա Համբարձումյանը գումար պետք է փոխանցեր Սամվել Մայրապետյանին, իսկ Մայրապետյանը այդ գումարը պետք է փոխանցեր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնական  Արմեն Գեւորգյանին, որն էլ,  ենթադրվում էր, թե այն պետք է տար Ռոբերտ Քոչարյանին: Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում որեւէ մանրամասն չհայտնեց. «Չեմ կարող բացահայտել նախաքննության որեւէ տեղեկություն, այդ թվում նաեւ անունների հետ կապված, քանի որ դա օրենքի պահանջն է»,- նշեց նա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31