00:00:00

«Ժամանակ». Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի սպանությունները կարող են կապ ունենալ Աղվան Հովսեփյանի հետ

14:03, 11 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի սպանությունները կարող են անմիջական կապ ունենալ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Երբ խոսվում է, որ Կարապետյանի եւ Ղարագյոզյանի միջեւ գույքային վեճ է եղել, չի նշվում, թե ում գույքի մասին է խոսքը: Մինդեռ հայտնի է, որ Հարություն Ղարագյոզյանը Աղվան Հովսեփյանի գույքային միջոցների ստվերային կառավարիչներից մեկն է: Նա թերեւս հատուցել է այդ միջոցների վատ կառավարման համար, ապա եւ կյանքով հատուցել դրա դիմաց: Աղվան Հովսեփյանը սպանություն, ապա ինքնասպանություն սցենարի լավ բեմադրիչ է, ինչը փայլուն կերպով դրսեւորվեց 1998 թ. նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի եւ տրանսպորտի դատախազ Արամ Կարապետյանի դեպքում: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ Արամ Կարապետյանը նախ սպանել էր գլխավոր դատախազին, ապա ինքնասպանություն գործել: Ըստ դատախազության գրանցամատյանների՝ միակ մարդը, ով մուտք էր գործել գլխավոր դատխազի մոտ ու դուրս չէր եկել՝ Աղվան Հովսեփյանն էր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր