00:00:00

«Հրապարակ». 2 պատճառ, թե ինչու Մանվել Գրիգորյանին ազատ չեն արձակում. նրանից ուզում են ցուցմունք կորզել

13:24, 11 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի կալանքի հարցի քննությունը: Ըստ մեր աղբյուրների, քանի որ գործը հարուցված է միայն զենքի մասով, բավականին ծանր առողջական վիճակում գտնվող Մանվելի հարազատներն ու փաստաբանները հույս են ունեցել, որ գրավի դիմաց նրա կալանքը կփոխարինվի երկրից չբացակայելու ստորագրությամբ, սակայն քննիչնը հանդես է եկել կալանքը երկարացնելու միջնորդությամբ, որը բավարարվել է: Բանն այն է, որ իրավապահները ոչ միայն ցանկանում են ցուցմունք կորզել Մանվել Գրիգորյանից՝ Քոչարյանի մասով, այլեւ ընտրություններն են՝ Էջմիածնի քաղաքապետի եւ ԵԿՄ նախագահի: Չեն ցանկանում, որ գերենալն ազատության մեջ լինի այդ ժամանակ: Իշխանությունները փորձում են ՔՊ ներկայացուցիչ Դիանա Գասպարյանին՝ քաղաքապետ, Սասուն Միքայելյանին՝ ԵԿՄ նախագահ դարձնեն, որից հետո, ըստ մեր աղբյուրների, արդեն հնարավոր է Մանվելին բաց թողնել: Սակայն խնդրում եւս մեկ նրբություն կա. վերջին շրջանում Փաշինյան-Սասուն լարված հարաբերությունները թույլ չեն տալիս, որ հարցը վերջնական լուծում ստանա, երկրապահների մի ստվար մասն էլ չի ցանկանում, որ Սասունը դառնա ԵԿՄ նախագահ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր