00:00:00

Գևորգ Կոստանյանը խուճապի մեջ է. Ի՞նչ է նրան ասել Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

13:05, 11 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ գաղտնալսման հետ կապված, չի կայացել, ու հանձնաժողովականներից շատերը չգիտեն, թե ինչու: Արդյոք դա պայմանավորվա՞ծ է հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի օրերս արած հայտարարությամբ և հոգեվիճակով: Ի դեպ, մեր տեղեկություններով, նա բավականին խուճապահար վիճակում է: Մենք գրել էինք, որ իր աղմկահարույց հայտարարություններից հետո, երբ սկսվեց ՀՀԿ-ի փլուզման երկրորդ փուլը, նա գնացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, բացատրել իր հայտարարության մոտիվները: ՀՀԿ ղեկավարը լսելով՝ ասել է միայն. «Որոշումը քոնն է»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնաժողովը՝ Գևորգ Կոստանյանի նախագահությամբ, կշարունակի աշխատանքը: «Որովհետև դա նախևառաջ Նիկոլ Փաշինյանին է պետք, պարզել՝ ով է կատարել ՀՔԾ և ԱԱԾ պետերի հայտնի գաղտնալսումը: Հատկապես հիմա, երբ Կոստանյանն անցել է «սպիտակների» դաշտ»,-վստահեցրեց մեր աղբյուրը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր