00:00:00

Հայաստանի,Վրաստանի,Իտալիայի և Իսպանիայի երիտասարդները ամփոփեցին ձեռներեցության ոլորտում իրենց ձեռքբերումները

17:32, 09 հոկտեմբեր 2018 Մշակույթ

Հոկտեմբերի 5-7 ,2018 Թբիլիսսիում տեղի ունեցավ “Երիտասարդ Ձեռներեցներ” խորագրով միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսը արդեն իսկ մեկ տարի շարունակվող “Երազիր,Հավատա,Իրագործիր” ծրագրի ամփոփիչ միջոցառումն էր, որի մեկնարկը տեղի էր ունեցել 2018թ. փետրվարին Երևանում: Ծրագրի հիմնական նպատակն էր , որպես թիրախային ոլորտ ընտրելով զբոսաշրջությունը՝ խթանել ձեռներեցությունը երիտասարդների շրջանում: Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարվորություն ունեցան մասնակցել վերապատրաստման դասընթացին Իտալիայում,ձեռներեցության համաժողովին Իսպանիայում և զարգացրեցին իրենց հմտությունները և գիտելիքները ձեռներեցության ոլորտում: Թբիլիսիում տեղի ունեցած կոնֆերանսի ընթացքում մասնակիցները ամփոփեցին և ներկայացրեցին իրենց բիզնես ծրագրերը: Ծրագրի ընթացքում մշակվել էր նաև Ձեռներեցության ուղեցույց, որը ներկայացվեց մասնակիցներին և կոնֆերանսի հյուրերին: Ծրագիրը համաֆինանսավորվում էր Եվրոպական Միության Էրասմուս+ ծրագրի շրջանակներում և իրականացվում էր Երիտասարդների Փոխանակում և Համագործակցություն երիտասարդական կազմակերպության կողմից վրացական,իտալական և իսպանակն երիտասարադական կազմակերպությունների հետ համատեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր