00:00:00

Ինչու է ձերբակալվել Մայրապետյանը․ նրան մեղադրանք կառաջադրվի՞

15:34, 09 հոկտեմբեր 2018 Իրավական

Արդեն երրորդ օրն է ձերբակալված է Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը։ Նրան ձերբակալելու որոշում է կայացրել Հատուկ քննչական ծառայությունը, սակայն թե ինչ գործի շրջանակներում իրավապահ այս կառույցից չեն շտապում մեկնաբանել։ ՀՔԾ-ից շարունակում են պնդել, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով չեն կարող հրապարակել տեղեկություններ։ Շուտով կավարտվի Մայրապետյանի ձերբակալության համար օրենքով սահմանված ժամանակը, սակայն հայտնի չէ՝ արդյոք նրան մեղադրանք առաջադրվելո՞ւ է, թե ոչ։ Նշենք, որ Սամվել Մայրապետյանը հանդիսանում է Հ2-ի սեփականատերը, ինչպես նաև՝ «Տոյոտա Երևանի» նախագահն է: Երևանի կենտրոնում զբաղված էր էլիտար շենքերի, այդ թվում` Հյուսիսային պողոտայի մի հատվածի կառուցմամբ: Աբովյան 8 հասցեում գտնվող շենքը ևս պատկանում է Մայրապետյանին: Հիշեցնենք, որ Մայրապետյանը 2015 թվականին դիմել է դատարան՝ Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր