00:00:00

«Մինչեւ դեկտեմբեր ժամանակը բավարար է ընտրությունների կազմակերպման համար». Արդարադատության փոխնախարար

11:05, 09 հոկտեմբեր 2018

Կառավարության ծրագիրը հստակ ասում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվել առավելագույնը մեկ  տարվա ընթացքում, այսինքն նվազագույն ժամկետ սահմանված չէ. հետեւաբար, եթե ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, դա ոչ մի կերպ չի հակասում կառավարության ծրագրին: Այս մասին «Ամերիկայի ձայնի»  հետ զրույցում նշել է Արդարադատության նախարարի առաջին տեղակար Արթուր Հովհաննիսյանը: Նրա խոսքով, ստեղծված ճգնաժամի լավագույն լուծումներից մեկը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորինս շուտ անցկացումն է. «Կլինի դեկտեմբերին, թե մի փոքր ուշ՝ քննարկման հարցեր են»: Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ մինչեւ դեպտեմբեր հնարավոր կլինի նորմալ ընտրություններ կազմակերպել, փոխնախարարը պատասխանեց. «Երբ նոր իշխանությունը ձեւավորվեց, արդեն կար պլանավորումը, որ շուտով լինելու են արտահերթ ընտրություններ: Այդ գաղափարը նոր չի, այնպես չի, որ ցայտնոտի մեջ ենք հայտնվում: Ցայտնոտ չկա, ժամանակ կա: Նույնիսկ եթե դեկտեմբերին էլ անցկացվի, կարծում եմ՝ բավականին ժամանակ կա նախապատրաստվելու ընտրություններին: Տեխնիկապես դա հնարավոր է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարծում եմ՝ պատրաստ է»: Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ծանոթ է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգին. «Այն թարգմանվել է եւ շուտով կուղարկվի Վենետիկի հանձնաժողով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր