00:00:00

Արարատ Միրզոյանը ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների հետ քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը

14:21, 09 հոկտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորների հետ: ՀՀ առաջին փոխվարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հանդիպում է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ:  «Քննարկեցինք Ջավախքին վերաբերող մի շարք հարցեր։ Խոսեցինք նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին»,- գրել է Արարատ Միրզոյանը։ ՀՀ առաջին փոխվարչապետն ընդունել է նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ Կնյազ Հասանովին և Արսեն Միխայլովին: «ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովի և Արսեն Միխայլովի հետ քննարկեցինք Հայաստանում քրդական և ասորական համայնքների խնդիրները։ Խոսեցինք նաև ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին»,- գրել է Միրզոյանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր