00:00:00

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հերթական հանդիպումը մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

02:01, 09 հոկտեմբեր 2018

Այսօր տեղի է ունեցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հերթական հանդիպումը մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցերը: Հանդիպման ընթացքում պարոն Միրզոյանն անդրադարձ է կատարել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին ու գործընթացներին և վերահաստատել ս.թ. դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները ևս վերահաստատել են իրենց աջակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում: Կարևորվել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՄԻԿ փորձագիտական աջակցությունն օրենսդրական բարեփոխումներին: Քննարկվել են նաև ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցությանն ու իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր