«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ArmLur.am-ը նկատել է ուշագրավ դրվագ. դատավոր Արման Հովհաննիսյանը երիտասարդների հետ հանդիպման է մասնակցել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Կողք կողքի քննարկվել են իրավաբանությանը, օրենքին և իրավակիրառ պրակտիկային վերաբերող հարցեր։
Օրաթերթը նշում է, որ մի կողմում դատավոր Հովհաննիսյանն է, որի գործունեությունից ակնկալվում են անկախություն, անաչառություն և սկզբունքայնություն, մյուսում՝ Արթուր Դավթյանը, որի պաշտոնավարման վերաբերյալ մասնագիտական հանրությունը տարիներ շարունակ բարձրացրել է հարցեր քրեական հետապնդումների հիմնավորվածության, քաղաքական քմահաճությամբ վարույթներ հարուցելու և արդարադատության իրական երաշխիքների մասին։
«Ժողովուրդ»-ը հարցնում է, արդյոք Հովհաննիսյանը գիտակցո՞ւմ է, ինչ հանրային ուղերձ է հղում՝ Դավթյանի հետ նույն հարթակում իրավունքի և արդարադատության մասին խոսելով։