00:00:00

France Football․ Հայտնի են տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի թեկնածուները

02:12, 09 հոկտեմբեր 2018 Սպորտ

France Football-ը հրապարակել է «Կոպա Տրոֆի» մրցանակի հավակնորդների անունները: Մրցանակը բաժին կհասնի մինչեւ 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին։ «Կոպա Տրոֆին» կշնորհվի առաջին անգամ։ 10 թեկնածուների թվում են՝ Կիլիան Մբապեն (Ֆրանսիա, ՊՍԺ), Ուսամ Աուարը (Ֆրանսիա, «Լիոն»), Տրենտ Ալեքսանդ-Առնոլդը («Լիվերպուլ», Անգլիա) Պատիկ Կուտրոնեն («Միլան», Իտալիա), Ռացու Դոանը («Գրոնինգեն», Ճապոնիա), Ջանլուիջի Դոնարուման («Միլան», Իտալիա), Ամադու Այդարան («Զալցբուրգ», Մալի), Ջաստին Կլյույվերտը («Ռոմա», Հոլանդիա), Կրիստիան Պուլիշիչը («Բորուսիա Դորտմունդ», ԱՄՆ) եւ Ռոդրիգուն («Սանտոս», Բրազիլիա)։ Հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 3-ին կայանալիք «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը։ Այդ օրը France Football-ն առաջին անգամ մրցանակ կհանձնի նաեւ կանանց ֆուտբոլի տարվա լավագույն խաղացողին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր