00:00:00

«Կա հզոր ժողովրդական սեր ու կա հակաժողովրդական ատելություն». Դավիթ Սանասարյան

14:37, 08 հոկտեմբեր 2018 Բլոգ

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կա ժողովուրդ և կան հակաժողովրդական կլաններ, կա հզոր ժողովրդական սեր ու կա հակաժողովրդական ատելություն։ Հիմա էս ամենը եթե ընդունում ենք, ուրեմն անկախ նրանից թե պատկերացումների, մոտեցումների մակարդակով ինչ տարբերություններ ունենք, հանուն ժողովրդի շահի, ազատության ու հաջողության պետք է կանգնենք վարչապետ Փաշինյանի կողքին ։ Դա չի նշանակում, որ պետք է ամեն մեկը կորցնի իր յուրահատկությունը, չի նշանակում, որ ամեն մեկս պետք է միաձև մտածենք, դա նշանակում է, որ քանի դեռ կա վտանգ, քանի դեռ կա հակաժողովրդական կլանների հաջողության շանս պետք է համախմբված լինենք։ Դրանից հետո ով ինչպես ուզում է…
Հ.Գ. Հայաստանում ոչ մի ղեկավար չի վայելել այն սերը, որի պատվին է արժանանում վարչապետ Փաշինյանը, և սա կարևոր ազդակ պետք է լինի պետականամետ ուժերի ու գործիչների համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր