00:00:00

40-ամյա տղամարդը բռնաբարել է 9-ամյա աղջկա․ մայրը դիմել է Ոստիկանություն

04:45, 08 հոկտեմբեր 2018

Արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ մարզերից մեկում․ Ոստիկանության մարզային վարչություններից մեկում դիմում է տվել մարզի բնակիչ, 50-ամյա Սվետլանա Պ.-ն, և հայտնել, որ իր ազգական, համագյուղացի, 40-ամյա Սարգիս Գ.-ն իրենց տանը բռնաբարել է իր 9-ամյա աղջկան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Սվետլանա Պ.-ն իր բնակության վայրի ոստիկանության հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին հայտնել է, որ երեխան սովորում է իրենց գյուղի դպրոցի 3-րդ դասարանում և ավելի շուտ ոստիկանություն չի դիմել, քանի որ ուշ ժամ է եղել: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ոստիկանությունը հայտնաբերել է Սարգիս Գ.-ին, որը ստորագրությամբ ազատ է արձակվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր