00:00:00

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Մեքենաները ջարդոնի են վերածվել (ֆոտո)

00:54, 08 հոկտեմբեր 2018 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում Աբովյանի վարչական տարածքում, բախվել են Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի բնակիչ, 47-ամյա Խաչիկ Առաքելյանի վարած Toyota RAV4 մակնիշի 77 52 H և Դիլիջան քաղաքի Օրջոնեկիձեի բնակիչ, 62-ամյա Արարատ Վարդանյանի վարած ЗИЛ մակնիշի 34 CC 250 համարանիշի ավտոմեքենաները Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Խ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Փաստի ատթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր