00:00:00

Երկրում բռնապետությունը կանխելու ավելի ուժեղ երաշխիք կա, քան աղբամանն է. Աշոտյանը՝ Փաշինյանին

00:21, 08 հոկտեմբեր 2018

Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակավ փորձել է ժխտել Հայաստանում բռնապետական ռեժիմ հաստատելու մեղադրանքները: Այս մասին իր  ֆեյսբուքյան էջում գրել է  ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակավ փորձել է ժխտել Հայաստանում բռնապետական ռեժիմ հաստատելու մեղադրանքները եւ որպես երաշխիք հայտարարել, որ բռնապետություն հաստատելու փորձ անող գործիչը կհայտնվի ոչ միայն պատմության, այլեւ Սանիտեքի աղբամանում։ Սա, իհարկե, արդեն ինչ-որ պրոգրես է, քանի որ մինչ այդ իր որոշ կուսակիցներ աղբամանով էին սպառնում ոչ թե պոտենցիալ բռնապետերին, այլ բազմակարծության եւ իրավունքների համար պայքարող քաղաքական ըմդդիմախոսներին։ Բայց երկրում բնապետությունը կանխելու եւ ժողովրդավարությունը պահպանելու համար ավելի ուժեղ երաշխիք կա, քան աղբամանն է։ Այդ երաշխիքը կոչվում է Սահմանադրություն։ Դրսեւորեք պետական գործչին հարիր քաղաքական կամք, վերադարձրեք գործընթացները քաղաքական բազմակարծության եւ երկխոսության դաշտ, հարգեք Սահմանադրությունը եւ Հայաստանում ոչ մի բռնապետ չի լինի»,– գրել է Աշոտյանը։ Նշենք, որ այսօր Էջմիածնում Փաշինյանը հայտարարել է Հայաստանում ոչ մեկ չի կարող բռնապետական ռեժիմ հաստատել, բայց եթե որեւէ մեկի մտքով կանցնի Հայաստանում բռնապետություն հաստատել, նա կհայտնվի ոչ միայն պատմության, այլ նաեւ «Սանիթեքի» աղբանոցներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր