00:00:00

Քանյե Ուեսթը անհետացել է սոցցանցերից

01:30, 08 հոկտեմբեր 2018 Ժամանց

Նշվում է, որ Ուեսթը, առանց նախազգուշացման, ջնջել է իր օգտահաշիվները շաբաթ օրը` հոկտեմբերի 6-ին: Երաժիշտը չի լուսաբանում իր որոշումը: TMZ-ն հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Ուեսթը խիստ քննադատության էր ենթարկվել 1865 թ. ընդունված ԱՄՆ Սահմանադրության 13-րդ փոփոխությունը չեղարկելու առաջարկի համար, որն արգելում է ստրկությունը: Բացի դրանից՝ ռեփերին շատ են քննադատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցելու համար: Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Ուեսթը 2017 թ. մայիսին արդեն սոցցանցերում հեռացրել է իր օգտահաշիվները և ցանցային գործունեություն չի ցուցաբերել մինչև այս տարվա ապրիլը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուեսթը «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (SNL) հեռուստաշոուին ներկայացել է Թրամփի կարգախոսով գլխարկով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր