00:00:00

ԱԺ-ն անգործության է մատնված, պատգամավորները՝ պարապուրդի. «Ժողովուրդ»

13:35, 06 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է.«Խորհրդարանը վերջին շրջանում գրեթե անգործության է մատնված: Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի շտապում խորհրդարան ներկայացնել օրենսդրական նախագծեր: «Ժողովուրդ» օրաթերթը փոքր ուսումնասիրության արդյունքում պարզեց` մինչև հիմա կառավարությունը ընդամենը երկու-երեք կարևոր նախագիծ է ներկայացրել, մնացածը նախկինից ժառանգություն մնացած նախագծերն էին, որոնք հաճախ խմբագրական փոփոխություններ են ենթադրում: Միաժամանակ, բացարձակ պարապուրդի են մատնված ԱԺ պատգամավորները, որոնք էլ իրենց հերթին չեն հեղինակում օրինագծեր` վերածվելով ընդամենը կոճակ սեղմողների խմբավորման, իհարկե, դրա դիմաց ՀՀ բյուջեից ստանալով մոտ կես միլիոն դրամ աշխատավարձ: Ու այս ամենի արդյունքում ԱԺ նստաշրջանները տևում են ընդամենը մեկ-երկու օր և ոչ ավելի: Իսկ, օրինակ, հոկտեմբերի 2-ին մեկնարկած հերթական նիստերի օրակարգում ընդամենը 5 հարց էր, և օրակարգը սպառվեց կես օրում: Այս ամենը ևս մեկ փաստարկ է՝ հօգուտ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման. ի վերջո, չի ստացվում նոր կառավարության ու խորհրարանի միջև համագործակցությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր