00:00:00

Բախում կա. Փաշինյանը չի ցանկանում, որ Մարուքյանի եղբայրը քաղաքապետ դառնա. «Իրատես»

13:54, 05 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Անհրաժեշտ 11 ստորագրություններից 10-ն առկա է հենց «Լուսավորի» թիմից, բայց պակասող մեկ ստորագրությունն այդպես էլ չի հայտնվում: Վանաձորի քաղաքապետարանի «Իրատեսի» աղբյուրը հայտնում է, որ գործընթացը, ըստ երեւույթին, այդպես էլ կյանքի չի կոչվի, քանի որ նոր իշխանությունները ոգեւորված չեն Քրիստ Մարուքյանին քաղաքապետի պաշտոնում տեսնելու հեռանկարով: «Հայտնի է, որ ԱԺ «Ելք» դաշինքը փլուզվեց այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն անվստահություն հայտնեց իր նախկին թիմակիցներ Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին, ու հիմա տրամաբանական չէ կարծել, թե վարչապետը կցանկանա օժանդակել, որ Մարուքյանի եղբայրը քաղաքապետ դառնա: Նրանց միջեւ ներքին բախում կա, ու, հնարավոր է, վարչապետ Փաշինյանին գոնե այս պահին ձեռնտու է, որ գործող քաղաքապետը շարունակի պաշտոնավարել,- ասաց մեր զրուցակիցն ու ավելացրեց,- եթե ԼՀ-ի թիմը քաղաքապետին անվստահություն հայտնելու այս գործընթացը չհաջողի, ապա, հավանական է, որ այդքան ցանկալի պաշտոնին հասնելու համար նոր սցենարներ մշակեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր