00:00:00

Օտարերկրյա դեսպանները մտահոգ են. նրանք դիմել են իշխանություններին. «Ժողովուրդ»

13:42, 05 հոկտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունները որոշակի անհանգստացրել են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ-ում եվրոպական երկրների մի շարք դեսպաններ, հաշվի առնելով հոկտեմբերի 2-ի իրադարձությունները, ՀՀ իշխանությունների մոտ մտահոգություն են հայտնել, թե արդյոք Հայաստանի ներքաղաքական վիճակը կարող է որեւէ խոչընդոտ ստեղծել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով հրավիրված բարձրաստիճան հյուրերի, մասնավորապես` իրենց երկրների ղեկավարների անվտանգության ապահովման մասով: Սակայն ՀՀ իշխանությունները հավաստիացումներ են տվել, որ որեւէ խնդիր, որեւէ անհարմարություն չի լինի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ կառավարության աշխատակազմից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ դեսպաններից ահազանգեր կամ մտահոգություններ չեն ստացել: Իսկ մինչ այդ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները դժգոհում են, որ վարչապետի անունից իրենք ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել. նման հրավեր չի ուղարկվել ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ո՛չ ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր