00:00:00

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Ծաղկաձորում բախվել են դեպքի վայր մեկնող հրշեջների ГАЗ 66-ն ու Honda-ն. կան վիրավորներ

02:45, 09 մարտ 2018 Իրավական

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան և Սարալանջ փողոցների խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, 35-ամյա Մանուկ Դանիելյանի վարած Honda մակնիշի 35 NG 451 համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ, 33-ամյա Միշա Թովմասյանի վարած ГАЗ 66 մակնիշի 216 VV 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Honda-ի վարորդ Մ. Դանիելյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 34-ամյա Նոնա Մխիթարյանը, 36-ամյա Էդգար Խաչատրյանը և ГАЗ 66-ի ուղևոր, Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 37-ամյա Մկրտիչ Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոններից մեկը: Մանրամասներն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր