00:00:00

Սելին Դիոնը ելույթ կունենա Հանրապետության հրապարակում կայանալիք համերգին

21:36, 03 հոկտեմբեր 2018 Մշակույթ

Կանադացի հանրահայտ երգչուհի Սելին Դիոնը հանդես կգա հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում կայանալիք խոշոր համերգային ծրագրում: Համերգը կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում անցկացվող համերգի պաշտոնական գործընկեր «Ռադիո Վան»-ի հաղորդավար Ժակը նշեց, որ, ինչպես արդեն հայտարարել  են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից,  ծրագրում հանդես կգան նաև այլ հայտնի աստղեր` Զազը, Անժելիկա Կիժոն և Մելոդի Գարդոն: Ժակը հավելեց, որ դեռ ստույգ չի կարող ասել, թե նրանցից յուրաքանչյուրը քանի համարով ելույթ կունենա և ինչ ստեղծագործություններ կներկայացնի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր