00:00:00

ԲՀԿ-ն չունի վարչապետի թեկնածու չառաջարկելու պաշտոնական որոշում. Մելքումյան

14:44, 03 հոկտեմբեր 2018

Երեկ վարչապետի հետ հանդիպմանը որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել։ Այս մասին, այսօր  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում  նշեց  ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։ «Կառավարությունը մնաց իր տեսակետին՝ արտահերթ ընտրությունները նախատեսվում է դեկտեմբերին», -ասաց նա: Հարցին՝ պայմանավորվածություն եղե՞լ է, որ իրենք չառաջադրեն թեկնածու, Միքայել Մելքումյանն աաց, որ տարբեր հարցերի շուրջ քննարկումներ են եղել։«Խոսակցություն եղել է բոլոր թեմաների շուրջ, բայց վերջնական, պաշտոնական որևէ բան չի եղել», - ասաց նա։ԱԺ փոխնախագահն ասաց, որ պայմանավորվել են շարունակել քննարկումները։«Մենք մնում ենք մեր տեսակետին՝ արտահերթ ընտրությունները մինչև մեկ տարի՝ մայիս, հունիս, հիմնավորումն այն է, որ պետք է լինի նոր Ընտրական օրենսգիրք, որը հիմա չկա», - ասաց Մ. Մելքումյանը։ ԲՀԿ-ական փոխնախագահն ասաց՝ եթե ցանկություն կա հապճապ ընդունելու նոր Ընտրական օրենսգիրք, ամեն ինչ էլ հնարավոր է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր