00:00:00

Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում. Արմեն Սարգսյան

14:28, 03 հոկտեմբեր 2018

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին հայտնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ: Նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ և համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է և պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով: Միացյալ Նահանգներից Հանրապետության նախագահը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին»,- ասված է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր